«Ինտեր»-ի հաղթանակը և այլ խաղերի արդյունքներ
Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Բոլոնյայի» հետ:
Հանդիպումն ավարտվեց Սպալետիի ֆուտբոլիստների հաղթանակով՝ 2:1 հաշվով: «Ներաձուրիներից» աչի ընկան Էդերը և Կարամոն: Հյուրերից գոլի հեղինակ դարձավ Պալասիոն:
«Բոլոնյայի» խաղացողները հանդիպումն ավարտել են 9 հոգով: 68-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է Մբայեն, իսկ մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին՝ Մասինան:
Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը 48 միավորով 3-րդն է: «Բոլոնյան» 27 միավորով 13-րդ տեղում է:
«Ինտեր»-«Բոլոնյա»՝ 2:1
Գոլերը՝ Էդեր (2), Կարամո (63), - Պալասիո (25)
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները
«Կիևո»-«Ջենոա»՝ 0:1
«Սամպդորիա»-«Վերոնա»՝ 2:0
«Տորինո»-«Ուդինեզե»՝ 2:0