Մանչեսթեր Յունայթեդը մեկ գոլով պարտվեց Նյուքասլին
Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս պարտվեց «Նյուքասլին»:
Ռաֆայել Բենիտեսի ֆուտբոլիստները հաղթեցին 1:0 հաշվով: Միակ գնդակը հեղինակեց Ռիտչին:
Այս պարտությունը չի խանգարի Ժոզե Մոուրինյուի թիմին մնալ երկրորդ հորիզոնականում՝ վաստակած 56 միավորով: «Նյուքասլը» 28 միավորով 13-րդն է:
«Նյուքասլ»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:0
Գոլը՝ Ռիտչի (65)