Զարյայի գլխավոր տնօրենը Պետրոս Ավետիսյանին ձեռք չբերելու մասին
«Armsport.am»-ը հայտնում է, որ «Փյունիկի» երիտասարդ հարձակվող Պետրոս Ավետիսյանի տրանսֆերով հետաքրքրված է եղել Ուկրաինայի ուժեղագույն ակումբներից մեկը՝ Լուգանսկի «Զարյան»:
Ուկրաինական ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ռաֆայիլովը խոսել է Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացողի մասին.
«Մեր ներկայացուցիչները հետևել են Պետրոս Ավետիսյանի խաղին: Մենք նույնիսկ բանակցություններ ենք վարել «Փյունիկի» հետ: Սակայն, նրանց առաջարկած պայմանները չեն ընդունվել մեր կողմից»,- Ռաֆայիլովի խոսքերը մեջբերում է «Զարյայի» պաշտոնական կայքը: