Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալակիր երկրները. հայ մարզիկները հանդես կգան երկու օրից
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում մեկնարկած 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 11-ին ավարտվեց մեդալային երկրորդ օրը:
Մեդալային հաշվարկի ընթացիկ առաջտարն է Գերմանիան, որը նվաճել է 3 ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում է Հոլանդիան (2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ), իսկ լավագույն եռյակը եզրափակում են նորվեգացիները (1 ոսկի, 4 արծաթ, 6 բրոնզ): Հնգյակում են նաեւ ԱՄՆ-ը (1 ոսկի, 1 արծաթ) եւ Ավստրիան (1 ոսկի):
Հիշեցնենք, որ Հայաստանը Փհենչհան-2018-ում ունի 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Հայ մարզիկները կներկայանան փետրվարի 13-ին: Առաջինը հանդես կգան Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը:
Փհենչհան-2018, Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը
Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով)
Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05
Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30
Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00
Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15
Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15