Հետաքրքիր ֆոտոշարք. ինչպիսին է մետրոն աշխարհի տարբեր քաղաքներում
«Մետրո»-ն ամերիկացի լուսանկարիչ Սթեն Ռաշերի նախագիծն է, որը ցուցադրում է թե ինչպիսի տեսք ունի մետրոն աշխարհի տարբեր քաղաքներում: Այս ֆոտոշարքի ստեղծման համար Սթենը այցելել է տարբեր երկրներ՝ Լեհաստանից մինչև Հնդկաստան: Լուսանկարիչը համոզված է, որ այս նկարները լիովին փոխանցում են տարբեր ժողովուրդների մշակույթն ու կենսակերպը: