Պակիստանում ուղևորատար ավտոբուսն ընկել է ձորը. կան զոհեր
Պակիստանի Բելուջիստան նահանգում Կվետա-Կարաչի երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսն ընկել է ձորը, ինչի հետևանքով մահացել է հինգ մարդ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Նախնական տվյալների համաձայն՝ երթուղու բարդ հատվածներից մեկում ավտոբուսի վարորդիը կորցրել է ավտոբուսի վերահսկողությունը, ինչի պատճառ կարող էր լինել անձրևից հետո սայթաքուն փողոցը:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 15 մարդ: Այժմ բոլոր տուժածները գտնվում են մոտակա բուժհաստատություններում:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Իշխանությունները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: