Երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս. Արթուր Աբրահամ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը այս օրերին Երևանում է և նախօրեին ներկա է եղել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերին
«Բավականին երկար ժամանակ ռինգում չեմ եղել: Դադար էինք տվել: Հանգստանում էի: Շատ շուտով սկսելու եմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 28-ին, բայց մրցակիցս դեռ հայտնի չէ:
Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս, բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով», - 38-ամյա բռնցքամարտիկի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը: