Պ. Սևակի փողոցում գտնվող կրպակում հրդեհ է բռնկվել
Փետրվարի 11-ին, ժամը 01:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ռուբինյանց և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում գտնվող կրպակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:43-ին, մարվել՝ 02:50-ին:
Այրվել են Պ.Սևակի փողոցի թիվ 53/3 հասցեում գտնվող կրպակի տանիքի փայտե կառուցատարրերը (7 քմ), էլ. մալուխ (10 գմ) և ծխահարվել՝ գույքը (20 քմ):