Նոր Նորքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կախվել ձորակը. Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական ջոկատ
Փետրվարի 10-ին, ժամը 22:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում` եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և առջևի հատվածով կախվել ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ուղղել են «Լադա-21015» մակնիշի 18 LL 053 պետհամարանիշով ավտոմեքենան: