Երևանում բախվել են 22-ամյա վարորդի Infiniti-ն և 31-ամյա վարորդի Mercedes-ը. նրանք վթարի մեջ մեղադրում են միմյանց (լուսանկարներ)
Այսօր փետրվարի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենց փողոցի խաչմերուկում բախվել են 22-ամյա Վանիկ Ղազարյանի վարած Infiniti D-35 մակնիշի 99 ՏQ101 համարանիշի և 31-ամյա Նազիկ Մանվելյանի վարած Mercedes C-180 մակնիշի 35 CT 840 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը և բժիշկները, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց:
ՃՈ աշխատակիցներին տեղում օգնում էին նաև օպերատիվորեն ժամանած Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
Դեպքի վայրում վարորդները վթարի մեջ միմյանց էին մեղադրում, սակայն ականատեսները նշում էին, որ վթարի մեղավորը Infiniti-ի վարորդն է եղել: