Վրաստանի ԱԳՆ-ը նախադրյալներ չի տեսնում ԵՄ-ի հետ առանց վիզա ռեժիմի դադարեցման համար
ԵՄ երկրների հետ առանց վիզա ռեժիմի դադարեցման մեխանիզմի գործարկման համար վտանգ ներկայում գոյություն չունի, սակայն վրացական կողմը պետք է զգոն լինի, կարծում է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն։
Օրերս Ապաստան հայցողների աջակցության եվրոպական բյուրոն (EASO) հայտնել էր, որ ԵՄ երկրներում ապաստան հայցող վրացիների թիվը 2017 թվականին աճել է 35 տոկոսով։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ուրբաթ արտակարգ հանդիպում էր գումարել նախարարների մասնակցությամբ, որի արդյունքներով հայտարարվել էր, որ Վրաստանի կառավարությունը որոշել է խստացնել միջոցառումները՝ դադարեցնելու ԵՄ այցելության կանոնները խախտող քաղաքացիերի թվի աճը։
Արտգործնախարարը հավելել է, որ Վրաստանի կառավարությունը մտադիր է խորացնել համագործակցությունը գործընկեր-երկրների հետ՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում։