Շամպայն գինիների գործարանի մոտ հարձակվել են «չենջում» աշխատող տղամարդու վրա, «բիտով» ջարդել գլուխը
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասոության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Մերուժան Մանուկյանի և Արմեն Սարգսյանի գործի դատական քննությունը:
33-ամյա Մերուժանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Մերուժանի հասակակից Արմեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակմանը օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Ըստ մեղադրանքի՝ Մերուժանն ու Արմենը գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ 2016 թվականի փետրվարի 3-ին, ժամը 18-ի սահմաններում «Օպել» մեքենայով ուղևորվել են Թբիլիսյան խճուղու 1-ին շենքի ու դրան հարակից Շամպայն գինիների գործարանի պարսպի մոտ:
Նախապես մշակված պլանի համաձայն՝ Արմեն Սարգսյանը, ըստ մեղադրանքի, մեքենան կայանել է այնտեղ, իսկ Մերուժան Մանուկյանն ու գործով չպարզված անձը ժամը 20-ն անց 50-ի սահմաններում հարձակվել են Արթուր Հ.-ի վրա: Վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել՝ կարմիր պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված փայտե մահակով հարվածել են նրա գլխին:
Արթուր Հ.-ն վայր է ընկել: Նրան շարունակել են հարվածներ հասցնել՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ գանգուղեղային վնասվածքի, քունքոսկրի կոտրվածքի, գլխուղեղի սալջարդի, արյունազեղման ձևով: Հարձակվողները չեն կարողացել հափշտակել Արթուր Հ.-ի մոտ եղած 3 միլիոն դրամը, նստել են իրենց սպասող մեքենան ու դիմել են փախուստի:
Մերուժան Մանուկյանն ուԱրմեն Սարգսյանը իրենց մեղավոր չեն ճանաչել դատաքննության ընթացքում: Դատարանում նրանք հրաժարվել են ցուցմունքներ տալուց:
Արմեն Սարգսյանը համաձայնել է միայն պատասխանել հարցերին, որի ընթացքում պնդել է իր նախաքննական ցուցմունքը:
Մանրամասները՝ այստեղ: