Արազ Օզբիլիսն առաջին հարցազրույցն է տվել «Շերիֆ»-ում (տեսանյութ)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և մոլդովական «Շերիֆ»-ի նորեկ Արազ Օզբիլիսն առաջին հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին՝ այն էլ ռուսերեն:
«Ուրախ եմ, որ այստեղ եմ: Տղաները շատ լավն են, և մթնոլորտն էլ է լավը: Ինձ ամեն ինչ դուր եկավ, և ինձ տանն եմ զգում: Պատրաստ եմ ամեն կերպ օգնել տղաներին: Գիտեմ, որ «Շերիֆ»-ը գրեթե ամեն տարի խաղում է Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի որակավորման փուլերում: Այն մեծ ակումբ է՝ լավ պատմությամբ»,-ասել է Օզբիլիսը: