Իդեալական նվերներ՝ կանանց համար. «iPhone 8»-ն առաջին տեղում է (լուսանկարներ)
Մարտի 8-ի տոնին ընդառաջ տղամարդիկ կանգնում են կնոջ համար նվեր ընտրելու խնդրի առաջ: Համապատասխան գումարն ունենալու դեպքում կարելի է մտածել սմարթֆոնի տեսքով նվերի մասին: Գաջեթներն ամենաանփոխարինելի իրերից մեկն են ժամանակակից աշխարհում: Actualnews.org-ի լրագրողները կազմել են սմարթֆոնների ցանկը‚ որոնք իդեալական են գեղեցիկ սեռի ներկայացուցչին նվիրելու համար:
«iPhone 8» 64 ԳԲ
Գաջեթի վերջին տարբերակը հարմար է և՛ փետրվարի 14-ին‚ և՛ մարտի 8-ին նվիրելու համար: Իդեալական կլինի հենց ոսկեգույն տարբերակը:
«iPhone SE» 128 ԳԲ
Այս սմարթֆոնը հարմար է այն աղջիկների համար‚ ովքեր հասկանում են ժամանակակից տեխնոլոգիաներից‚ սակայն չեն սիրում մեծ չափերի սմարթֆոններ:
«Samsung Galaxy A8»
Այս ընկերության հեռախոսները հարմար են այն կանանց համար‚ ովքեր «դեմ են խնձորային հեռախոսներին»:
«Xiaomi Mi6»
Իհարկե այս մոդելը դժվար է կանացի համարելը‚ սակայն իր հնարավորություններով այն գրեթե չի զիջում վերևում թվարկված սմարթֆոններին:
«Sony Xperia XA1»
Այս ընկերության գաջեթները կարելի է անվանել «առանձին աշխարհ»: Դրանք նախատեսված են ճապոնական տեխնիկայի իսկական սիրահարների համար: