Արտակարգ դեպք Դիլիջանի թունելում. Ford Fiesta ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է
Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելի մեջ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Գաբրիելյանի կողմից վարած Ford Fiesta մակնիշի 30 ՏՏ 782 համարանիշի ավտոմեքենայում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան մարել ավտոմեքենայում առաջացած կրակն ու ավտոմեքենան դուրս բերեն թունելից:
Մանրամասները՝ այստեղ.