36 տարեկանում մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը (լուսանկար)
36 տարեկանում մահացել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան Լիամ Միլերը: 2017թ. նոյեմբերին նրա մոտ ախտորոշվել էր ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, հաղորդում է Daily Mail-ը:
Լիամ Միլերը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Սելթիկում», «Լիդսում», «Սանդերլենդում», «Քուինզ Պարկ Ռեյնջերսում», «Հիբերնիանում»: 2004 թվականին «Սելթիկի» հետ նա դարձել է Շոտլանդիայի չեմպիոն:
Իռլանդիայի հավաքականում Լիամ Միլերն անցկացրել է 21 հանդիպում:
Ֆուտբոլիստի նախկին ակումբները ցավակցել են նրա ընտանիքին և ընկերներին:
Everyone at #CelticFC is deeply saddened to hear of the passing of former midfielder Liam Miller. Our thoughts and prayers are with his family and friends at this time.
— Celtic Football Club (@CelticFC) 9 февраля 2018 г.
RIP Liam, YNWA. pic.twitter.com/vMkT1CtJ2m