Ռոբերտ Նազարյանը՝ նախարա՞ր. ում կփոխարինի ՀԾԿՀ նախագահը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին ապրիլին ձևավորվելիք կառավարությունում կփոխարինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց Նազարյանին: «Այդ պաշտոնը թափուր չէ հիմա: Ես կարծում եմ` Ձեր ինֆորմացիան իրականությունից բավականաչափ հեռու է,- ասաց նա` հավելելով,- ես ո՛չ առաջարկ եմ ստացել, ո՛չ էլ նման բան կա»:
Այնուամենայնիվ, առաջարկ լինելու դեպքում Նազարյանը կընդունի՞ այն, թե՞ ոչ. «Ես եթե-ներով չեմ խոսում: Չգիտեմ: Պատրաստ չեմ Ձեր որևէ հարցին պատասխանել: Երբ առաջարկեն, այն ժամանակ Ձեզ հետ կխոսեմ»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: