Հայկական պատվիրակության անդամները տարբեր գլխարկներով էին օլիմպիական շքերթի ժամանակ
Հայկական պատվիրակության անդամները Փհենչհան 2018-ի շքերթի ժամանակ տարբեր գլխարկներ էին կրում: Վերևի լուսանկարից երևում է, որ գլխարկները տարբեր ոճերի են: Փետրվարի 9-ին կայացած բացման արարողությանը մասնակցել է 91 պատվիրակություն: Նման բան, բացի ՀՀ-ից, կարելի էր նկատել միայ Քենիայի պատվիրակության անդամների մոտ. նրանց գլխարկները տարբեր գույների էին:
Մի քանի այլ պատվիրակություններում նույնպես գլխարկների ոճերի կամ գույների տարբերություն կար, սակայն որոշակի տրամաբանությամբ: Օրինակ, տղաները մի տեսակի գլխարկով էին, աղջիկները՝ մեկ այլ: