Սաակաշվիլին իրեն ձերբակալել փորձող անձանց «լոխ» է անվանել
Վրաստանի նախկին նախագահ և «Նոր ուժերի ռուխ» կուսակցության ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Կիևի հյուրանոցներից մեկում օտարերկրյա գործարարների հետ հանդիպման ժամանակ հրացաններով 8 մարդ փորձել է իրեն ձերբակալել, այս մասին հաղորդվում է քաղաքական գործչի Facebook-ի էջում:
Փետրվարի 9-ին Սաակաշվիլին հանդիպել էր լրագրողների հետ և պատմել ձերբակալելու փորձի մասին: Ըստ նրա՝ հրացաններով զինված մի խումբ մարդիկ փորձել են բարձրանալ այն հարկը, որտեղ նա գտնվել է, սակայն համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով պահակները նրանց թույլ չտվել անցնել: Դրանից հետո Սաակաշվիլին հեռացել է հյուրանոցից:
Մեկ այլ տեսանյութում իրեն ձերբակալել փորձող անձանց Սաակաշվիլին «լոխ» է անվանել, քանի որ Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունում նրանց մատնել էին: