Գյումրիում հյուրանոցին կից ավտոտնակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ և տղամարդու դի
Գյումրիի հյուրանոցներից մեկին կից ավտոտնակում այսօր՝ փետրվարի 9-ին, երիտասարդ աղջկա և տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ դիակները հայտնաբերվել են մեքենայի հետևի նստատեղին: Մահացած հայտնաբերված կինը 27, իսկ տղան 30 տարեկան է:
Նշենակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան հանգամանքները: