Ընտանիքից միակը. Կիմ Չեն Ինի քույրը հանդիպել է Հարավային Կորեայի նախագահի հետ
Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնը հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Փհենյանում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:
Կիմ Յո Չժոնն իր ընտանիքի անդամներից առաջինն է‚ ով այցելել է Հարավային Կորեա 1950-53 թվականների Կորեական պատերազմից հետո: Նա Հյուսիսային Կորեայի պատվիրականության կազմում ժամանել էր խաղերի բացմանը:
Հաղորդվում է‚ որ Կիմ Յո Չժոնը «լայն ժպտացել է»‚ երբ իրեն ողջունել են Հարավային Կորեայի պաշտոնական անձինք: Կիմ Չեն Ինի քույրը սեղմել է Հարավային Կորեայի նախագահի ձեռքը: