Մենք չենք կարող մաս կազմել այն գործունեությանը, որը պետք է վերահսկենք․ Արա Բաբլոյան
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կողմ քվերակեց «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը:
Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը գլխավորում է վարչապետը: Խորհրդի անդամներն են առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ասաց. «Մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին եւ ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության վերահսկողության վրա եւ մենք չենք կարող մաս կազմել այն գործունեությանը, որը պետք է վերահսկենք: Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը»: