Սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում
Երևանում կանցկացվի սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
«Մեր առաջատարները պետք է լավ պատրաստվեն մրցաշարին: Ուզում ենք, որ խոցասուսերակիր Էմմա Պողոսովան հանդես գա մինչև 23 տարեկանների Եվրոպայի գավաթի երկու փուլերում: Բացի Էմմայից՝ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) և Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր): Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանի պետական համալսարանի մարզահամալիրում: Չենք կարող առաջնությունը մեկ դահլիճում անցկացնել, իսկ այնտեղ երեք լավ մարզադահլիճ կա, որոնք նորոգված են և համապատասխանում են անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին: Սուսերամարտի եվրոպական կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղարը գոհ էր պայմաններից»,- ասել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը: