Խորհրդարանն ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը. ո՞ւմ է տրվում այսուհետ ներման իրավունքը
Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 9-ին, 67 կողմ, դեմ 18, ձեռնպահ 5 ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ներման մասին» օրենքի նախագիծը:
Նախքան քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության քարտողար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը որոշել է, որ ազատ է քվեարկելու:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ թեև Սահմանադրությամբ ներում շնորհելու իրավունքը տրված է նախագահին, բայց այս օրենքի նախագծով իմաստազրկվում է այդ ինստիտուտը և ձևական բնույթ են կրում նախագահի լիազորությունները, հետևաբար «Ելք»-ը դեմ է քվեարկելու նախագծին:
Նույն խմբակցությունից Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ իշխանության գերկետրոնացումը վարչապետի շուրջը և վարչապետի լիազորությունների այսպիսի ընդլայնումը աղետալի է լինելու Հայաստանի համար և համատեղելի չէ ժողովրդավարության հետ: