ԱԺ պատգամավորների գործոուղումները. 5-ը՝ Իսրայել, 9-ը՝ Վրաստան. ովքե՞ր են մեկնողները
Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հրավերով 2018 թվականի փետրվարի 11-15-ը ներառյալ Թել Ավիվ (Իսրայելի Պետություն) կգործուղվեն Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Գորգիսյանը:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման, էներգետիկ անվտանգության և սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2018 թվականի փետրվարի 11-14-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, պատվիրակության անդամներ Կարեն Բեքարյանը, Մանե Թանդիլյանը, Սամվել Ֆարմանյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Իվետա Տոնոյանը, Կարինե Աճեմյանը: