Հղի Քլոե Քարդաշյանի նոր, գեղեցիկ լուսանկարները
Քլոե Քարդաշյանը հղիության յոթերորդ ամսում է գտնվում և շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին նոր լուսանկարներով։
Այս անգամ ռեալիթի–շոուի աստղը իր հետևորդների ուշադրությունը գրավել է սեփական Good American բրենդի նոր հավաքածուի ֆոտոսեսիայի լուսանկարներով։ Պարզվում է, բրենդն ընդլայնել է իր սահմանները (մինչ այդ այն ջինսեր և սպորտային հագուստ էր արտադրում), հիմա այն նաև ներքնազգեստ է արտադրում. լուսանկարում Քլոեն սեփական արտադրության կիսաթափանցիկ կրծկալով է։
Քլոեն նաև երկու գեղեցիկ նկար է դրել, որտեղ նա մարմինը գրկող շորով ցուցադրում է իր հղի փորը։