Մեքսիկացին փորձել է փոստով վագրիկ ուղարկել
Մեքսիկայի բնակիչը փորձել է փոստով կենդանի, երկու ամսական վագրիկ ուղարկել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Ներսում պահված կենդանիով փաթեթը հայտնաբերել է ոստիկանական շունը, ով հոտոտել է փոստային փաթեթները թմրանյութեր գտնելու նպատակով։
Վագրիկը գտնվել է պլաստիկե տարրայի մեջ, որն ուղարկվում էր էքսպրես–փոստով Մեքսիկայի արևմտյան Խալիսիկո նահանգից կենտրոնական Կերետապո նահանգ։ Նա ջրազրկված էր, բայց ընդհանուր առմամբ նրա վիճակը լավ է։
Չնայած, որ ուղեկցական փաստաթղթերը կարգին են եղել, կենդանու՝ փոստով ուղարկելը որպես դաժան վերաբերմունք է դիտարկվել։ Վագրիկին հանձնել են կենդանիների ապաստարան։
Ոստիկանությունն ու բնապահպանական գերատեսչությունը հետաքննություն են սկսել գործի կապակցությամբ։