Բա, որ ռեյտինգային ընտրակարգը քաղաքական չէր՝ իրենք ոնց ընտրվեցին. Շարմազանովը՝ Զոհրաբյանին
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է ՀՅԴ-ն օրակարգ մտնցում ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցը, ասաց.
«Կոալիցիոն գործընկեր չի նշանակում ունենալ նույն կարծիքը: Այդ ռեյտինգային ցուցակները իրենց արդարացրել են: 2017-ի ընտրությունները դիտորդական կազմակերպությունների կողմից հայտարարվել է ժողովրդավար: Մեր լավ բարեկամ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը, եթե չեմ սխալվում համամասնական ցուցակում 50-րդն էր, բայց տարածքայինով նա այնքան շատ ձայն հավաքեց, որ ժողովուրդն այդ տարածքում ոչ ոքի այդքան ձայն չէր տվել: Տարածքային ցուցակների առակայությունը հնարավորություն է տալիս, որ տարածքի բնակիչը ունենա իր պատգամավորը, իր խնդիրներով զբաղվելու համար: Զարմանալի է, որ կան քաղաքական ուժերի ներկայավուցիչներ, ովքեր ասում են՝ ռեյտինգային ընտրակարգը քաղաքական գործընթաց չէ, բա, որ քաղաքակն չէր իրենք ինչպես ընտրվեցին, հայտնվեցինք պառլամենտում: Մենք էլ գիտեիքն իրենք իրենց ծրագրերն են ներկայացրել ժողովրդին»,- ասաց նա:
Ի դեպ, նման կարծիք, որ ռեյտինգային ընտրակարգը քաղաքական գործընթաց չէ, ԱԺ-ում հայտնել էր Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս հայտարարել էր, որ ռեյտինգային ընտրակարգը քաղաքական գործընթաց չէ: