Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՊՊԾ գնդում նշանակումներ են արվել
ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում նոր նշանակումներ են արվել։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից
Ոստիկանության պետի հրամանով ՊՊԾ գնդի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Հայկ Բրգանունցը։
Ջանոյանը նաև տեղեկացրեց, որ համալրվել է ևս մեկ պաշտոն։ Նրա խոսքով՝ ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի (կարմիր բերետներ) հրամանատար է նշանակվել Հայկազ Ճոմարդյանը, ով նույնպես ՊՊԾ գնդի ծառայող է և սպասարկում էր Կենտրոն վարչական տարածքը։