ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը կապ չունի Երևանում շքեղ հյուրանոցի կառուցման հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեից հերքել են այն փաստը, թե «Սերեոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնետեր է հանդիսանում Կարապետ Սաքապետոյանի կողմից հիմնադրված «Ունիվերսալ Ինվեսթմենթ Գրուպ» ՍՊ ընկերությունը։
««Հայկական ժամանակ» օրաթերթի 2018թ.-ի փետրվարի 7-ի «ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը Երևանի կենտրոնում շքեղ հյուրանոց է կառուցում» վերնագրված հոդվածի առնչությամբ տեղեկացնում ենք, որ, իրականությանը չի համապատասխանում այն փաստը, թե «Սերեոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնետեր է հանդիսանում Կարապետ Սաքապետոյանի կողմից հիմնադրված «Ունիվերսալ Ինվեսթմենթ Գրուպ» ՍՊ ընկերությունը:
Ինչպես «Ունիվերսալ Ինվեսթմենթ Գրուպ» ՍՊ ընկերությունը, այնպես էլ Կարապետ Ռուբենի Սաքապետոյանը և նրա եղբայրը` Արմեն Ռուբենի Սաքապետոյանը, որևէ ուղղակի կամ անուղղակի առնչություն չեն ունեցել և չունեն «Սերեոն» ՍՊ ընկերության և ք. Երևան, Մ. Մկրտչյան 15 հասցեում իրականացվող շինարարության հետ»,- ասված է ՊԵԿ-ի մամուլի ծառայության հերքման մեջ։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի եղբայրը Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Հայաթ փլեյս» հյուրանոցի և ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ 10 հարկանի հյուրանոց է կառուցում:
Հյուրանոցի կառուցապատողը, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանի տվյալների՝ «Սերեոն» ՍՊԸ-ն է: Սույն ընկերությունը հիմնադրել է Միացյալ թագավորության քաղաքացի Էդվին Պապոյանսը 2009 թվականին: