Ինձ մի՛ խանգարեք Ուկրաինայում զբաղվել քաղաքականությամբ. Սաակաշվիլի
«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է‚ որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն իրեն սպառնացել է Վրաստանին արտահանձնել իր քաղաքական գործունեության պատճառով: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Պարզվում է‚ ինձ ցանկանում էին Վրաստան ուղարկել: Ոչ‚ դատեք ինձ այստեղ «Անվտանգության դաշնային ծառայության հետ համագործակցելու և պետական հեղաշրջման համար»‚ ինչպես և գրված է ուկրաինական օրենքներով:
Իսկ գործը ձեզ մոտ զարգացե՞լ է: Վկաները փախել են‚ «ապացույցները» անհետացել‚ «հեռախոսազրույցը» մոնտաժ է եղել: Այդ դեպքում ինձ հանգիստ թողեք և մի՛ խանգարեք քաղաքականությամբ զբաղվել Ուկրաինայում‚ մի խանգարեք ազգին փրկել օլիգարխներից‚ այդ թվում՝ ձեզնից‚ պարոն առանց դիպլոմի դատախազ»‚- գրել է Սաակաշվիլին: