«Samsung»-ի նախագահը մեղադրվում է հարկերը չվճարելու մեջ
«Samsung Electronics»-ի նախագահ Լի Գոն Հին մեղադրվում է 7.5 միլիոն դոլար հարկից խուսափելու մեջ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը; Հարավային Կորեայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:
Ոստիկանության տվյալներով՝ դրամաշորթությունների իրականացման համար գործարարը 260 կողմնակի բանկային հաշիվներ է օգտագործել:
Ինչպես հաղորդվում է‚ ընկերության նախագահ և գործադիր տնօրենն իր եկամուտների մեծ մասը պահել է 260 բանկային հաշիվներում‚ որոնք համարվում են «Samsung»-ի աշխատակիցներինը: Դրանցից ոչ մեկի վրա չի ֆիքսվել հարկի վճարումը: Պարտքի ընդհանուր թիվը կազմում է 7.5 միլիոն դոլար:
Հիշեցնենք‚ որ 76-ամյա Լի Գոն Հին սրտի կաթված է ունեցել 2014 թվականին: Այժմ նա գտնվում է Սեուլի հոսպիտալներից մեկում‚ պարալիզացված է: Նա չի կարող խոսել‚ դրա համար ոստիկանությունը չի կարող հարցաքննել նրան: