Հայ գիտնականների հայտնագործությունները՝ «РИА Новости»-ի՝ աշխարհը ցնցած հայտնագործությունների ցանկում
«РИА Новости» լրատվական գործակալությունը ՌԴ-ում գիտության օրվա կապակցությամբ ներկայացրել է վերջին տարիներին Ռուսաստանում կատարված 10 հայտնագործությունները‚ որոնք նշանակալի հետք են թողել համաշխարհային գիտության մեջ: Այդ ցանկում ներառված է նաև ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի և Սերգեյ Վարդանյանի անունները:
1960-ականներին ռուս ֆիզիկոսները կանխատեսել էին «կայունության կղզի»՝ հատուկ ֆիզիկական վիճակ‚ որի շրջանակում պետք է գոյություն ունենան գերծանր ատոմներ: 2006 թվականին միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում հայտնաբերեցին «այդ կղզում» 114-րդ տարրը:
Հետո մեկը մյուսի հետևից հայտնագործվեցին 115-րդ‚ 117-րդ և 118-րդ քիմիական տարրերը: 118-րդ քիմիական տարրի՝ օգանեսոնի հայտնագործությունը հայ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի կողմից է արվել:
1989 թվականին Սերգեյ Վարդանյանը՝ Լենինգրադի պետական համալսարանի երիտասարդ աշխատակից էր‚ ով ուսումնադիրում էր Արկտիկայի աշխարագրությունը: Նա հավաքեց մամոնտների ոսկրերը‚1993 թվականին Վրանգելի կղզում առաջին անգամ հայտնաբերեց գաճաճ մամոնտի մնացորդները: Երկիր մոլորակի վերջին մամոնտների մասին Սերգեյ Վարդանյանի ու նրա գործընկերների հոդվածը հրապարակվել է «Nature»ամսագրում: Այս հայտնագործության մասին իմացավ ամբողջ աշխարհը: