Մոսկվայում ձերբակալվել է գործարար Օլեգ Մկրտչյանը
Մոսկվայում ձերբակալվել է հայ հայտնի բիզնեսմեն Օլեգ Մկրտչյանը, ով Դոնբասում սեփականություն ունի: Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը:
Լրատվամիջոցի աղբյուրները, որոնք մոտ են կանգնած «Դոնբասի արդյունաբերական միության» ուկրաինական ղեկավարությանը, շատ կարճ մեկնաբանել են նրա ձերբակալությունը Մոսկվայում: «Մեր տեսանկյունից՝ Մոսկվայում ձերբակալությունը կարող է կապված լինել «Դոնբասի արդյունաբերական միության» ծրագրերի, Օլեգ Մկրտչյանի այլ ծրագրերի իրականացման համար նախատեսված միջոցների ծախսման հետ»:
Օլեգ Արտուշի Մկրտչյանը հայտնի դեմք է Դոնբասում և ողջ հետխորհրդային տարածքում: Նա «Դոնբասի արդյունաբերական միության» երեք հիմնադիրներից մեկն է, մարդ, ով միանգամիս երեք երկրում՝ Հայաստանում, Ուկրաինայում և Ռուսաստանում, երեք ֆուտբոլային ակումբների ղեկավարման հետ կապեր ունի, բարերար է:
2016 թվականի տեղական «Forbes»-ի տվյալներով՝ Օլեգ Մկրտչյանը հայտնվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարների ցանկում: Նա 127 միլիոն դոլար ունեցվածքով հայտնվել էր 33-րդ հորիզոնականում: