Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Կապանում Mercedes-ը, կամրջից գլորվելով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր
ԱԻՆ-ը Փետրվարի 7-ին, ժամը 22:01-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բանավան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: