Ամերիկացի գիտնականներն իմպլանտ են մշակել ուղեղի խթանման համար
Ամերիկացի գիտնականները մշակել են պատվաստում ուղեղի՝ տեղեկատվությունը մտապահելու ունակության խթանման համար, մշակման առաջին փորձարկումները ցույց են տվել դրա արդյունավետությունը, և հետազոտողները հուսով են, որ այս սարքը հետագայում կարելի կլինի օգտագործել թուլամտության և գլխի այլ վնասվածքների բուժման համար:Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Հետազոտության արդյունքները, որի հեղինակները 22 գիտնականներ են Միացյալ Նահանգների տարբեր համալսարաններից, հրապարակված են Nature Communications գիտական հանդեսում: Սարքի թեստավորմանը մասնակցել Է Էպիլեպսիայով տառապող 15 մարդ: Սարքն աշխատում Է որպես Էլեկտրախթանիչ և Էլեկտրական իմպուլսներ Է ուղարկում ուղեղին, երբ նրան օգնություն Է անհրաժեշտ նոր տեղեկատվությունը մտապահելու հարցում: Երբ ուղեղը լավ Է աշխատում, սարքը գտնվում Է քնած ռեժիմում: