Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները «մենամարտի» են բռնվել և խլել պայմանական հակառակորդի փաստաթղթերը
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները լեռնային անտառապատ տեղանքում հատուկ մարտավարական պարապմունքների շրջանակներում գերիներ են բռնել և տիրացել պայմանական հակառակորդի փաստաթղթերին:
Վարժանքների մտահղացմամբ՝ հետախույզների մի խումբը մշակել Է դարանի և քողարկման գործողություններ պայմանական հակառակորդի դերում: Հետախույզների մյուս խումբը գաղտնի գերիներ է բռնել և խլել «գաղտնի» տեղեկատվություն բովանդակող փաստաթղթեր: Այնուհետև պայթեցման միջոցով հետախույզները շարքից հանել են պայմանական հակառակորդի մի քանի միավոր զրահատեխնիկա և պահպանական խումբը:
Հետ քաշվելիս զինծառայողները դիմագրավել են պայմանական հակառակորդի՝ իրենց հետապնդող խմբերին, ինչպես նաև կատարել պայմանական վիրավորների տարահանման և առաջին բժշկական օգնություն ցույց տալու մի շարք խնդրիներ: Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, լեռնային անտառապատ տեղանքում հատուկ մարտավարական գործնական պարապմունքներում ներգավվել են ավելի քան 200 զինծառայողներ և շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: