Խաղատներ այցելողների նկատմամբ վերահսկողությունը խստացվեց. ԱԺ-ն միաձայն ընդունեց օրինագծերը
Հայաստանի ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 7-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ երկու օրինագծերը: Նրանցից մեկը ներկայացրել էր «Ելք» խմբակցությունը, մյուսը՝ բոլոր խմբակցություններից կազմված պատգամավորների խումբը:
Հիշյալ օրինագծերով առաջարկվում է խստացնել տուգանքի չափը, եթե մինչև 21 տարեկան քաղաքացին այցելում է խաղատուն կամ մինչև 18 տարեկան քաղաքացին օգտվում է վիճակախաղերի ծառայություններից: Բացի այդ, առաջարկվում է վիճակախաղերի դեպքում ևս տարիքային շեմը 18-ից հասցնել 21-ի: