Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 6-ին՝ ժամը 23:54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբայան փողոցի թիվ 34 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1962 թ. ծնված Ա. Ա.-ի դին: