ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը Երևանի կենտրոնում շքեղ հյուրանոց է կառուցում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի եղբայրը Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Հայաթ փլեյս» հյուրանոցի և ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ 10 հարկանի հյուրանոց է կառուցում:
Հյուրանոցի կառուցապատողը, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյանի տվյաների՝ «Սերեոն» ՍՊԸ-ն է: Սույն ընկերությունը հիմնադրել է Միացյալ թագավորության քաղաքացի Էդվին Պապոյանսը 2009 թվականին:
Ինչպես է «Սերեոն»-ը անցել ՊԵԿ նախագահի տեղակալ Կարապետ Սաքապետոյանին, երբ է շինթույլտվությունը տրվել և երբ է ավարտվելու ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի եղբոր հյուրանոցի շինարարությունը, բացահայտել է «Հայկական ժամանակ»-ի լրագրող Տիրայր Մուրադյանը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում: