Ահազանգ. աղբավայրում ական է հայտնաբերվել
Այսօր՝ փետրվարի 6-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի հատվածում գտնվող աղբավայրում զինամթերք է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է ТМ-62П տեսակի ուսումնական հակատանկային ական (2 հատ):
ՊՆ ԶՈւ թիվ N զորամասի սակրավորներն ականները վնասազերծել են և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: