Տականքներ, մի օր էլ դուք սրանից վատ վիճակի մեջ կլինեք. ինչու է բարկացել Սոնա Շահգելդյանը (տեսանյութ)
Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է որոշ ժամանակ առաջ համացանցում տարածված մի տեսանյութի, որում ներկայացված էին սարսափելի կադրեր` թե ինչպես էին Գյումրիում բացահայտ կրակում շներին:
«Տականքներ, մի օր էլ դուք սրանից վատ վիճակի մեջ կլինեք: Մարդկությունը վերացել ա, շատ ցավալի ա: Իսկ որ հայ Ազգն է սենց անում, ահավոր է ուղղակի, ոնց կարելի է էդքան դաժան ու զզվելի լինել: Հազար ամոթ գյումրեցիներին, ահավոր է ուղղակի, որ մարդ չի ու խիղճ չունի»: