Հայտնի է դարձել, թե ով է խաղալու Մեգան Մարքլի դերը թագավորական սիրո պատմության մասին ֆիլմի մեջ (լուսանկարներ)
Ավելի քան մեկ ամիս է, ինչ հայտնի է դարձել , որ բրիտանական կաբելային հեռուստաալիքը որոշել է նկարահանել վավերագրական ֆիլմ` նվիրված Մեգան Մարքլին և արքայազն Հարրին: «Հարրի և Մեգան. Պատմություն արքայական սիրո մասին‚ (Harry & Meghan: The Royal Love Story) խորագիրը կրող գեղանկարը կթողարկվի հարսանիքի նախօրեին: Այս մասին հաղոսրդում է Spletnik.ru-ն:
Իսկ մյուս օրը հայտնի դարձան հիմնական դերերի կատարողները: Եվ պետք է խոստովանել, որ Մեգանի դերի համար ընտրված դերասանուհին շատ նման է արքայազն Հարրիի հարսին: Նա դարձավ40-ամյա Փարիսա Ֆից-Հենին‚ ով հայտնի է «Jessica Jones»-ից:
Ինչ վերաբերում է արքայազն Հարրի դերի կատարողին, նա դարձել է բրիտանացի հայտնի դերասան Մյուրեյ Ֆրեյզերը: Նա հանդես է եկել «Լիճ» (The Loch) և «Վիկտորիա» (Վիկտորիա) ֆիլմերում: Նա այնքան էլ նման չէ փեսային, թեև նա ունի նույնպիսի կարճ մորուք և սանրվածք: