«Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանը չուներ իր ուզած ազատությունը. Ռունի
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող, «Էվերտոնի» այժմյան խաղացող անգլիացի Ուեյն Ռունին անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմում նորամուտը նշած Հենրիխ Մխիթարյանի խաղին: Այս մասին հայտնել է Sportsmole-ը:
«Ես շատ եմ տեսել Մխիթարյանին մարզումների ժամանակ: Նա բարձրակարգ խաղացող է: Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» նա չուներ այն ազատությունը, որը իրոք ցանկանում էր և որը ունեցել էր Դորտմունդի «Բորուսիայում»: Վստահ եմ, որ «Արսենալում» նա իրեն կդրսևորի»,- ասել է Ռունին «Sky Sports-ի Monday Night Football»-ին: