Վենգերը վստահաբար սիրում է Հենրիխ Մխիթարյանին. Ջոն Կրոս
Ֆուտբոլի փորձագետ Ջոն Կրոսն անդրադարձել է Լոնդոնի «Արսենալի» ձմեռային տրանսֆերներին՝ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Այս մասին գրել է «Daily Star»-ը:
«Հետաքրքրական է այն, թե ինչպես է փոխվել «Արսենալի» տրանսֆերային քաղաքականությունն այն բանից հետո, երբ ակումբ է եկել «Բորուսիայի» սկաուտների նախկին ղեկավարը: Դրանից հետո առաջին տրանսֆերներն էին «Բորուսիա»-ի նախկին ֆուտբոլիստները՝ Օբամեյանգը և Մխիթարյանը:
Բայց ինձ ոչ մի բանով չեք համոզի, որ Վենգերը չէր ցանկանում իրականացնել այս տրանսֆերները: Ուշագրավ է այն, որ Վենգերը վստահաբար ցանկանում էր Մխիթարյանի տեղափոխությունը: Նա փորձում էր դա անել դեռևս երկու տարի առաջ: Վենգերը վստահաբար սիրում է այդ խաղացողին»,- նշել է Կրոսը: