Իշխանությունը սատկացնում է կովերը, մենք առաջարկում ենք գնել կովեր․ Արամ Սարգսյան
«Ելք» դաշինքի կազմակերպման հանրահավաքի ժամանակ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը նշել է, որ խնդիրը միայն թանկացումները չեն,:
«Կառավարության ղեկավարը ԱԺ-ում փորձեց հիմնավորել, որ տնտեսության մեջ չորս տոկոս գնաճը տնտեսությանն օգուտ է։ Այսինքն, ուզում է ասել՝ ժողովուրդ ջան, էս թանկացումները անում ենք ձեզ համար»,- նշել է Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով, խնդիրը միայն թանկացումները չեն, թանկացումներով միայն մեր կյանքը ծանր դարձնելով չէ։ «Խնդիրը ՀՀ կայունությանն է վերաբերում, այդ տնտեսության ողջ մնալուն։ Հայաստանում նման քաղաքականությամբ դեռ երեսուն տարի ոչ արտագաղթի տեմպերը կիջնեն, ոչ էլ տնտեսությունը կվերականգնվի։ Հայաստանին հրաշք է պետք»,- նշել է Արամ Սարգսյանը։
«Իշխանությունը սատկացնում է կովերը, մենք առաջարկում ենք գնել կովեր»,- նշել է Արամ Սարգսյանը: