Վլադիմիր Գասպարյաը Չարբախի բաժանմունքին նոր պետ է նշանակել
Հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունից հետո, թե համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու, և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով, կադրային փոփոխությունները շարունակվում են:
Ոստիկանության պետի հրամանով՝ Չարբախի բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության կապիտան Արթուր Ֆիշյանը, ով նախկինում զբաղեցնում էր նույն բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը