Ճապոնիայում ռազմական ուղղաթիռը ընկել է բնակելի տարածի վրա (տեսանյութ)
Ճապոնիայում վթարի է ենթարկվել ինքնապաշտպանական ուժերի հենակետային ուղղաթիռ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով The Japan Times-ին:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչ Կաձուխիդ Թանակը հայտարարել է, որ ռազմական ուղղաթիռը ընկել է բնակելի տարածքում, որի հետևանքով մի տուն բռնկվել է: Նշվում է, որ ուղղաթիռը ընկել է տեղական դպրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերը հայտարարել է, որ այս պահին իշխանությունները գնահատում են վնասը: Նա նշել է նաև, որ ուղղաթիռում և անձ է եղել, որոնց ճակատագիրը այս պահին անհայտ է: Անհայտ է նաև զոհերի թիվը: Դեպքի վայր են ժամանել 14 հրշեջ-փրկարարական հաշվարկ և 3 շտապ օգնության խումբ: