Մեծ Բրիտանիայում ծնվել է 5 ոտք ունեցող գառնուկ, որին հաջողվել է ողջ մնալ (լուսանկարներ)
Հինգ ոտանի գառնուկը ծնվել է Դարհամի թաղամասում գնտվող ֆերմաներից մեկում՝ մոտ երկու շաբաթ առաջ: Գառնուկի տերը՝ Անջի Ջևիտը նրան անվանակոչել է Հոպ (Հույս), մականունը, քանի որ նա երկու անգամ հաղթել է մահվան: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նորածին գառնուկին պետք է մորթեին, սակայն նրա 5 ոտքեր ունենալու փաստը հետ է պահել նրա տերերին այդ մտքից: Ֆերմերը որոշել էր անսովոր գառնուկին պահել, իսկ կառնուկը «օգտվել» էր այդ փաստից:
Նրա 5-րդ ոտքը ամբողջովին կազմավորված է և անասնաբույժը վստահեցրել է, որ հետագայում անհրաժեշտություն չի լինի այն հեռացնելու, քանի որ այն ընդհանրապես չի խանգարում փոքրիկ չորկոտանուն:
Ավելին, անգամ գառնուկի համար ֆերմայում առանձին հատված է հատկացվել« իսկ ֆերմայի տերը պատմել է լրագրողներին, որ սիրահարվել է գառնուկին և անձամբ է շշի միջոցով կերակրում անսովոր «փոքրիկին»: