Իսպանիայում հաջողվել է գաղտնազերծել Ֆերդինանդ 2-րդի 500 տարի առաջ գրված կոդավորված նամակները
500 տարի առաջ Ֆերդինանդ II-ի կողմից գրված գաղտնի կոդավորված նամակները Իսպանիայի ազգային հետախուզական կենտրոնին հաջողվել է գաղտնազերծել: Այս մասին գրում է Independent-ը:
Նշվում է, որ կոդավորման համակարգը պարունակում է ավելի քան 200 հատուկ նշան և նրանք օգտագործվել են թագավորի կողմից, որոնք նա գրել է իր ռազմական ղեկավար Գոնսալո Ֆեռնանդես դե Կորդոբային:
Մի քանի դար շարունակ ոչ ոք չի կարողացել վերծանել ձեռագրերը, քանի որ չի պահպանվել թագավորի կողմից օգտագործված կոդավորման համակարգի սխեման:
2015թ-ին Տոլեդոյի բանակի թանգարանը դիմել էր իսպանական ազգային հետախուզական կենտրոն՝ խնդրելով ապակոդավորել նամակագրությունը:
Այդ նպատակով ազգային հետախուզական կենտրոնում ուսումնասիրել են 1502 և 1506 նշան պարունակող նամակները:
Նամակներում փորձագետները հայտնաբերեցին ռազմական գործողությունների համար պատվերներ, սպառնալիքներ և հրահանգներ: Գիտնականներից գրեթե վեց ամիս է պահանջվել երկու հարյուր նշաններից չորսը վերծանելու համար: